«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը չի օգտվելու իր իրավունքից և չի պահանջելու իրեն տրանսֆերի հանել
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան հրաժարվել է ակումբին տրանսֆերային հարցում կատարել:
Իսպանացին նախկինի պես ցանկանում է հեռանալ Անգլիայից և տեղափոխվել «Ռեալ»: Սակայն 24-ամյա ֆուտբոլիստը իր տրանսֆերի վաճառքի շուրջ հարցում չի կատարելու, քանի որ ցանկանում է «կարմիր սատանաների» հետ բաժանվելիս լավ հարաբերությունների մեջ լինել: Դե Խեան հույս ունի, որ «Մանչեսթեր Յունայթդը» վերջիվերջո կընդունի «Ռեալի» առաջարկը:
Հիշեցնենք, որ Անգլիայում ֆուտբոլիստն իրավունք ունի պայմանագրի վերջին տարում տրանսֆերային հարցում կատարել և պահանջել, որ իրեն վաճառքի հանել: