ԱՄՆ-ում օդապարիկը վայրէջք է կատարել էլեկտրահաղորդման գծի վրա
International newsԱՄՆ-ում օդապարիկը վայրէջք է կատարել էլեկտրահաղորդման գծի վրա, որի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է։
Ինչպես հաղորդում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Նյու Հոլանդ քաղաքի մոտ։ Օդաչուն փորձել է վայրէջք կատաևրել դաշտում, սակայն իջնելու պահին քամին օդապարիկը քշել է էլեկտրահաղորդման գծերի ուղղությամբ։ Բախումից օդապարիկը վնասվել է եւ ընկել ցած։
Օդապարիկում գտնվող բոլոր երեք անձինք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք ծանր վնասվածքներ են ստացել։