Յուվենտուսն Իսկոյի համար պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել
Sport
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «Football Italia»-ն, թուրինյան ակումբն իսպանացուն դիտարկում է որպես վերջերս Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Արթուրո Վիդալի փոխարինող:
Inside Spanish Football»-ն էլ իր հերթին նշում է, որ թուրինյան ակումբը 23-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել:
Իսկոն իսպանական Պրիմերայի նախորդ առաջնությունում 34 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և գոլային 9 փոխանցման հեղինակ: