Յուվենտուսը տրանսֆերային դիտակետում է առել Ուեսլի Սնեյդերին
Sport«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ավելի վաղ իտալական թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել էր, որ թիմն ունի հարձակվողական կիսապաշտպանի խնդիր, քանի որ վերջերս «Բավարիա» է տեղափոխվել Արթուրո Վիդալը:
Ինչպես հայտնում է «Football Italia»-ն, Սնեյդերի հետ մեկտեղ «Յուվենտուսը» տրանսֆերային դիտակետում է առել Յուլիան Դրաքսլերին, Մարիո Գյոտցեին և Քրիստիան Էրիկսենին: