Իրաքի բանակը մեկ օրում 120 ահաբեկչի է ոչնչացրել
International news
Իրաքի բանակը կամավորական ջոկատների աջակցությամբ վերջին մեկ օրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 120 զինյալի է ոչնչացրել. այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ Իրաքի ռազմական տեղեկատվության կենտրոնի հղումով։
Կենտրոնը նշում է, որ Իրաքի օդուժին պատկանող ինքնաթիռներն ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան այդ ընթացքում 43 հարձակում են իրականացրել ԻՊ-ի դիրքերի դեմ՝ Ռամադի քաղաքում, որտեղ խիստ մարտեր են ընթանում կառավարական ուժերի և ԻՊ ահաբեկիչների միջև։
Ավիահարվածների հետևանքով սպանվել են ԻՊ-ի 45 աջակիցներ, շարքից դուրս է եկել զինտեխնիկա։