Փարիզի արվարձանում անհայտ անձիք կրակել են ոստիկանի վրա իր իսկ ծառայողական հրազենից
International newstert.am-ը գրում է.
լուսանկարը՝ Depositphotos.com-ի
Փարիզի (Ֆրանսիա) Պանտեն արվարձանում անհայտ անձինք ավտոտնակում կրակել և վիրավորել են ոստիկանին նրա իսկ ծառայողական հրազենից, գրում է ТАСС գործակալությունը։
Այս մասին հայտնել են Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից։
Երկու հանցագործները հարձակվել են ոստիկանի վրա, երբ նա օգոստոսի 16-ի գիշերը պարեկություն էր իրականացնում իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում։
Չարագործները, ովքեր զինված են եղել դանակով, հարձակվել են ոստիկանի վրա, նրանից խլել են ծառայողական հրազենը և դրանով կրակել նրա վրա, ապա փախուստի են դիմել դեպքի վայրից։
Տուժած ոստիկանը հրազենային վնասվածք է ստացել ձեռքին և որովայնին, որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։
Իրավապահները նշում են, որ հանցագործները ներխուժել են ավտոտնակ գողություն անելու նպատակով, սակայն այդ պահին հայտնվել է ոստիկանը։