Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից առնվազն 6 մարդ է մահացել
International newsnews.am-ը գրում է.
Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում կեղծ ալկոհոլից թունավորվելու հետեւանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 10 հոգի հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է Daily News India-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ոստիկանության սպա Պարտհա Ահարիան նշել է, որ գյուղերից մեկից գնած ալկոհոլային խմիքն ընդհանուր առմամբ 16 մարդ է խմել: Մեկ հոգի տեղում է մահացել, մյուսները՝ մոտակա հիվանդանոցներում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, երկու հոգի էլ մահացել է Բանգուր բնակավայրի հիվանդանոցում, որտեղ ներկայում եւս 10 տուժած կա:
Ոստիկանությունն անորակ ալկոհոլային արտադրանքի իրացման գործով հետաքննություն է սկսել: