Հնդկաստանում ոստիկանությունը մոտ մեկ օր հաշվել է առգրավված կաշառքը
International newstert.am-ը գրում է.
Կալկաթայում ոստիկանությունը 21 ժամ է ծախսել տեղի ինժեներին որպես կաշառք փոխանցված կանխիկ գումարը հաշվելու համար: Ոստիկանությունը կանխիկ գումարը հաշվել է փողի երեք մեքենաների օգնությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդհանուր առմամբ ենթադրվող կաշառքի չափը կազմել է 3,2 միլիոն դոլար: Այն փոխանցել են ինժեներին, ով պատվերներ էր կատարում տեղի իշխանություններից: Այժմ նա ձերբակալվել է իր որդու հետ միասին, ում դերը կոռուպցիոն սկանդալում չի հստակեցվում:
Ոստիկանության հակակոռուպցիոն ստորաբաժանումը հայտնաբերել է կանխիկ գումարը բարձերի, ներքնակների, բազմոցների մեջ, առաստաղում փայտերի արանքում, պատի մեջ և լոգարանում սալիկների տակ եղած գաղտնարանում, ինչպես նաև սառնարանում: