Դոնալդ Տրամպ. Ես մեծ նշանակություն չէի տա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը
International newsnews.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ մեծ նշանակություն չի տալիս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը:
«Ես դրան մեծ նշանակություն չէի տա: Եթե դա տեղի ունենա՝ հրաշալի է: Եթե ոչ՝ հիասքանչ»,- NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նա:
Տրամպը նաեւ նշել է, որ իրեն «դուր չի գալիս այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն հանուն Ուկրաինայի հանդես է գալիս Ռուսաստանի դեմ»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, գործարարն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ այլ երկրները, մասնավորապես՝ Գերմանիան, ռուսական վառելիք են ստանում, քանի դեռ Վաշինգտոնը վիճում է Մոսկվայի հետ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան պետք է մի շարք չափանիշների հասնի, որոնց իրականացման համար շատ մեծ ժամանակ է հարկավոր: