«Արարատը» բաց թողեց հաղթանակը «Փյունիկի» դեմ խաղում
Sportsport.news.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երրորդ տուրի վերջին խաղում հանդիպեցին «Արարատը» եւ գործող չեմպիոն «Փյունիկը»: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում գրանցվեց 1:1 հաշիվը:
Մինչեւ 80-րդ րոպեն «Արարատը» սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչի գոլի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ, սակայն փոխարինման դուրս եկած Ղուկաս Պողոսյանը վերջնամասում «Փյունիկին» փրկեց պարտությունից:
«Արարատը» բաց թողեց առաջին գոլը եւ, վաստակելով 7 միավոր, մնաց երկրորդ տեղում: Առաջատար Գյումրիի «Շիրակն» ունի 9 միավոր, իսկ «Փյունիկը»՝ 4:
Հայաստանի առաջնություն,երրորդ տուր
Օգոստոսի 16
«Արարատ» - «Փյունիկ»՝ 1:1
Ալեքսանդր Ռակիչ, 27 - Ղուկաս Պողոսյան, 80
«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2
Ջերեմիա Ջոն, 15, 49 – Դուշկո Դուկիչ, 7, Միհրան Մանասյան, 61
Օգոստոսի 15
«Շիրակ» - «Միկա»՝ 2:0
Վիուլեն Այվազյան, 36, Գոռ Մալաքյան, 75
«Գանձասար-Կապան» - «Ուլիս»՝ 3:0
Նարեկ Բեգլարյան, 6, 12, Ացամազ Բուրաեւ, 42