NASA-ն հաջողությամբ փորձարկել է RS-25 շարժիչը, որի օգնությամբ դեպի Մարս թռիչք է նախատեսվում
International newstert.am-ը գրոում է.
լուսանկարը՝ nasa.org-ի
Ամերիկյան NASA գործակալությունը փորձարկել է RS-25 շարժիչը, որի օգնությամբ դեպի Մարս թռիչք է նախատեսվում, գրում է 3dnews.ru-ն։
RS-25 շարժիչային համակարգի հեղինակը ամերիկյան Rocketdyne ընկերությունն է։ Ի սկզբանե այն օգտագործվում էր Space Shuttle տիեզերանավերի վրա։ Շարժիչում օգտագործվող վառելիքի հիմնական բաղադրիչներն են՝ հեղուկ ջրածինն ու թթվածինը։
Հաղորդվում է, որ փորձարկումն իրականացվել է Ջոն Ստենիսի անվան տիեզերական կենտրոնի A-1 հրապարակում, որը գտնվում է ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում։ Շարժիչն աշխատել է 535 վայրկյան։ Այս ընթացքում հավաքված տեղեկությունները վերլուծելու և վերջնական եզրակացություն անելու համար կպահանջվի մի քանի օր։
Նշվում է, որ շարժիչը նախատեսվում է տեղադրել Space Launch System (SLS) գերծանր տիեզերական հրթիռի վրա, որով հնարավոր կլինի ուղևորվել Երկրի ուղեծրից դուրս՝ դեպի Լուսին և հետագայում նաև Մարս մոլորակ։