Մենք զարմանում ենք, որ Ջերեմիան գոլեր է խփում, բայց դա նորմալ երևույթ է. Արամ Ոսկանյան
Sporttert.amը գրում է.
Հայաստանի առաջնության 3-րդ տուրի «Բանանց» – «Ալաշկերտ» հանդիպումից (2:2) հետո տանտերերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Հանդիսականների համար տպավորիչ խաղ ստացվեց. 4 գոլ և բազմաթիվ գոլային պահեր: Հաշվի մեջ առաջ անցնելուց հետո պետք է ավելի հստակ գործեինք, բայց կոպիտ սխալ թույլ տվեցինք և հաշիվը հավասարվեց: Ցանակնում եմ իմ թիմին շնորհակալություն հայտնել մինչև վերջ հաղթանակի համար պայքարելու ցանկության համար:
Հաշվի առնելով շոգը, շատ-շատ դժվար է խաղալ: Մենք պահեստայինների նստարանին նստած արդեն քրտնում էինք, պատկերացրեք այդ եղանակին ֆուտբոլ խաղալը որքան դժվար է: Շոգի պատճառով ուղեղը հոգնում է և ֆուտբոլիստները սկսում են կոպիտ սխալներ թույլ տալ»:
-Որքանո՞վ եք գոհ թիմի գործողություններից, հատկապես կոմպակտ խաղի տեսանկյունից:
-Հարձակման գծում որոշ պահերով գոհ եմ: Ավելի շատ ենք կոմպակտ խաղի հետ խնդիրներ ունենում, երբ կորցնում ենք գնդակը: Դա խաղակցվածության հետ է կապված: 2 ամիսը քիչ է, որ ֆուտբոլիստները սկսեն իրար լավ հասկանալ:
-Ստեփան Ղազարյանն այսօր ինչո՞ւ էր բացակայում հայտացուցակից:
- Այս շաբաթվա ընթացքում նա վատառողջ էր, այդ պատճառով այսօր հայտացուցակում չկար:
- Ինչպե՞ս կգնահատեկ առանության մեկնարկում Ձեր թիմի խաղը:
-Առաջին տուրում մենք պետք է իրացնեինք մեր բազմաթիվ պահերը և հաղթանակ կորզեինք: Եթե 2-3-րդ տուրում մրցեինք «Միկայի» հետ, ապա միգուցե այլ կերպ գործեինք, որովհետև մեկ խաղակես միայն ծախսեցին մրցակցին ուսումնասիրելու վրա: Երկրորդ խաղը մեզ մոտ չստացվեց, իսկ այսօր հաղթանակի ցանկությունը մեծ էր, բայց 3 միավոր վաստակել չհաջողվեց:
-Քանի որ դեռ թիմային խաղը կայացման փուլում է, կարելի է սպասել, որ շեշտը դրվելու է Ջոն Ջերեմիայի ու մյուսների անհատական վարեպտության վրա:
-Ոչ, մենք ցանակնում են թիմային խաղ կառուցել, որում ինքնստինքյան կառանձնանան նաև անհատները: Մենք Ջերեմիային չենք ասել անհատական խաղա, բայց նա պահը լավ զգում է, թե երբ պետք է անցում ձեռնարկի: Երբ նա իմ գլխավորությամբ խաղում էր «Միկայում», ես նրան նույնպես ազատ գործելու հնարավորություն էի տվել: Գիտեմ նրա դրական և բացասական կողմերը: Մենք զարմանում ենք, որ նա գոլեր է խփում, բայց դա նորմալ երևույթ է: Հարձակվողը պետք է գոլեր խփի: Վտանգավոր պահեր ստեղծի և իրացնի դրանք: Ես շեշտը դնում եմ թիմային խաղի վրա, բայց առանց անհատների ֆուտբոլ չի լինի: Օրինակ, Մադրիդի «Ռեալը»… այնտեղ ամեն անհատ հարց է լուծում: