Իրաքի խորհրդարանի հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարը ողջ է մնացել մահափորձից հետո
International newsԱնհայտ անձինք օգոստոսի 16-ին մահափորձ են իրականացրել պատգամավոր, Իրաքի խորհրդարանի հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար Թալյալ ազ-Զաուբաի նկատմամբ: Քաղաքական գործիչը ողջ է մնացել, վիրավորվել են նրա անվտանգությունն ապահովող ծառայության անդամներից մի քանիսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղաքական գործչի կողմնակիցների հայտարարությունների համաձայն, հարձակումն իրականացվել է Բաղդադից արևմուտք ընկած հատվածում` Աբու-գրեյբ շրջանի մայրուղու վրա: