Ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն են վերադարձել աշխարհի առաջնությունից
SportԲրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները միասին մեկ բրոնզե մեդալ են նվաճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան, պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնել է հունահռոմեական գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը: Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի երիտասարդական հավաքականի վեց անդամներից միայն 5 կգ քաշային Ռազմիկ Միսակյանն է պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն վճռորոշ գոտեմարտը տանուլ է տվել:
Միսակյանն այս տարի Ստամբուլում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում արժանացել էր արծաթե մեդալի: