Ղազախստանում մեկնարկել Է «Համագործակցության ռազմիկ» միջազգային մրցույթը
International newsՂազախստանում օգոստոսի 17-ին մեկնարկել Է «Համագործակցության ռազմիկ» միջազգային մրցույթը, որին մասնակցում են վեց երկրների բանակների զինծառայողներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Այսօր Ժամբիլի մարզում գտնվող «Օթար» ռազմակայանում մեկնարկել Է բարեկամ բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Համագործակցության ռազմիկ» միջազգային մրցույթը»,- ասված Է գերատեսչության՝ օգոստոսի 17-ին տարածված հաղորդագրության մեջ:
Մրցույթը կանցկացվի օգոստոսի 17-ից մինչեւ 20-ը եւ նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին: Մրցումների ընթացքում կորոշվեն Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի առավել լավ պատրաստված զինվորներն ու սերժանտները: Թիմերի կազմը ներառում Է երեք տղամարդ եւ մի կին:
«Վեց երկրների զինծառայողները կցուցադրեն խոչընդոտների գոտու հաղթահարման, համազորային պաշտպանական կոմպլեկտը հագնելու, սառը զենքի նետման, հրաձգության, ֆիզիկական պատրաստության իրենց հմտությունները»,- նշել են նախարարությունում:
Բարեկամ բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Համագործակցության ռազմիկ» ամենամյա մրցույթն ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ անցկացվում Է 2009 թվականից: 2009-2013 թվականներին մրցումներն անցկացվել են Ռուսաստանում, 2014 թվականին մրցույթի եզրափակիչն անցկացվել Է Բելառուսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: