Ադրբեջանում գեներալների թիվն աճում է աննախադեպ արագությամբ
International newsԱդրբեջանում գեներալների թիվն աճում է աննախադեպ արագությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնում են, որ Ադրբեջանում գեներալի կոչումներ շնորհելու հերթական արարողությունն է տեղի ունեցել:
Գեներալի կոչումներ են շնորհվել Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մի խումբ զինծառայողների:
«Գեներալ-լեյտենանտի» կոչում է շնորհվել գեներալ-մայոր Ազադ Ալեքպերովին եւ գեներալ-մայոր Ֆարհադ Թաղիզադեին: «Գեներալ-մայորի» կոչում է շնորհվել գնդապետ Աբբաս Խալիլովին:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ գեներալների կոչումների վերջին «խմբային» շնորհումն Ադրբեջանի զինված ուժերում տեղի էր ունեցել ընդամենը մեկ ամիս առաջ: Այդ ժամանակ գեներալի կոչումներ էր շնորհվել Ադրբեջանի ՊՆ 10 զինծառայողների:
«Շուտով Ադրբեջանում յուրաքանչյուր զինվորին մեկ գեներալ կհասնի»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: