ԵԱՀԿ-ն հանգուցային դեր Է խաղում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում. Շտայնմայեր
International newsԵԱՀԿ-ն հանգուցային դեր Է խաղում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ պատվավոր հյուրի կարգավիճակով ելույթ ունենալով դեսպանների՝ Շվեյցարիայում կազմակերպված համաժողովում:
«Շվեյցարիայի ստանձնած պարտավորությոմւնների շնորհիվ, ԵԱՀԿ-ն 2014 թվականին Շվեյցարիայի նախագահության ընթացքում սկսեց առաջատար դեր խաղալ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում»,- ասել Է Շտայնմայերը, հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ առաջընթացը համբերատարություն եւ հաստատակամություն Է պահանջում»: Նախարարի խոսքը մեջբերել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության կայքը:
Շվեյցարիայի, Ավստրիայի, Գերմանիայի եւ Լիխտենշտայնի ԱԳ նախարարները օգոստովի 16-ին հանդիպում են անցկացրել Շվեյցարայի Նեւշատել քաղաքում, որը նվիրված Էր Եվրոպայում ԵԱՀԿ-ի դերին: Հանդիպման արդյունքում ընդունված հռչակագրում, մասնավորապես, նշվում Է. «Ուկրաինայի ճգնաժամը առանձնակի պարզությամբ ցույց տվեց, որ հակամարտությունները լուծելու համար անհրաժեշտ Է ուժեղացնել ԵԱՀԿ-ի գործիքները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: