Դոմբասում հակամարտության սկզբից մինչ օրս 2.3 միլիոն մարդ հարկադրաբար լքել է իր տունը Ուկրաինայում. ՄԱԿ
International newsԴոմբասի 2014 թվականի ապրիլից սկիզբ առած հակամարտության ընթացքում ավելի քան 2.3 միլիոն մարդ հարկադրաբար լքել է իր տունն Ուկրաինայում: Նրանց կեսը դարձել են փախստականներ, մոտ 1 միլիոն մարդ ապաստան է խնդրել հարևան երկրներում:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման ստորաբաժանման զեկույցում:
2014 թվականի ապրիլի կեսերից մինչ 2015-ի հուլիսի 27-ը հակամարտության տարածքում` Ուկրաինայի արևելքում, սպանվել է առնվազն 6 հազար 832 մարդ, այդ թվում` զինվորականներ և քաղաքացիական անձինք, վիրավվել է 17 հազար 87 մարդ:
Նշվում է, որ մահացածների թիվը կարող է նշանակալիորեն մեծ լինել:
Ըստ զեկույցի` հուլիսի 31-ին Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ներքին տեղաշարժվածների թիվը կազմում է 1 միլիոն 414 հազար 798 մարդ: