Սիրիայում եւս մեկ ադրբեջանցի մոջահեդ է ոչնչացվել
International newsՍիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կառավարական ուժերի դեմ կռվող եւս մեկ ադրբեջանցի մոջահեդ է ոչնչացվել:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, հուլիսի 25-ին Սիրիայում կառավարական զորքերի կողմից սպանվել է Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Գումլու ավանի 25-ամյա բնակիչ Թուրալ Ասդանովը:
Թուրալ Ասդանովի ազգականների խոսքով` նա Սիրիա էր մեկնել 2014 թվականի վերջին: Վերջին անգամ հարազատների հետ կապ էր հաստատել հուլիսի 24-ին:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար ալ Ասադի աջակջց ուժերի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավել ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: