Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնություններ են. Մարտին Շուլց
International newsԽիստ անհանգստությամբ եւ ցավի զգացումով ընդունեցի Յունուս ամուսինների նկատմամբ դատավճռի մասին նորությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազադլիգ» ռադիոկայանը, նշել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Իրավապաշտպանների նկատմամբ խիստ դաժան դատավճիռը շատ անարդարցի է: Այդ պատճառով, ես Յունուս ամուսիններին անհապաղ ազատ արձակելու կոչ եմ անում»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը:
Իր հայտարարության մեջ Մարտին Շուլցն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի դեմ դատական գործընթացին եւ լրագրող Ռասիմ Ալիեւի դաժան սպանությանը:
«Ինչ վերաբերվում է լրագրող Ռասիմ Ալիեւի սպանությանն ու լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ դատական գործընթացին, ապա դա խոսում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների մասին», -ասել է նա:
Եվրախորհրդարանի նախագահը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել պահպանել միջազգային հանրության առաջ ստանձնած իրենց պարտավորությունները: