Ինդոնեզիայում գտել են ավիավթարից բոլոր զոհվածների մարմինները
International newsԻնդոնեզիայում, որտեղ օգոստոսի 15-ին կործանվել ԷՐ Trigana Air Service ներքին ավիագծերի ինքնաթիռը, փրկարարները Պապուայի նահանգի աղետի վայրում հայտնաբերել են ինքնաթիռում գտնված բոլոր 54 մարդկանց մարմինները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Որոնողական-փրկարարական գործողության ղեկավար Բամբանգ Սոելիստիոյի խոսքով՝ փրկարարներն աղետի վայրում հայտնաբերել են ջախջախված ու մասնակիորեն այրված ինքնաթիռը:
«Ինքնաթիռը կործանվել Է, մարմիններն այրվել են, եւ դրանք դժվար կլինի ճանաչելը»,- ասել Է Սոելիստիոն:
Բացի դրանից, ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի ինքնագրիչը: Երկրի տրանսպորտի նախարարը, սակայն, չի ճշտել, թե ինքնաթիռի գրանցասարքերից որն Է հաջողվել գտնել՝ խոսքային ինքնագրիչը, թե թռիչքային տվյալների արձանագրիչը:
ATR42-300 տուրբապտուտակավոր հանրանավը ներքին չվերթով նահանգի մայրաքաղաք Ջայափուրայից մեկնել Էր Օքսիբիլ: Ինքնաթիռում եղել Է 54 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա եւ անձնակազմի հինգ անդամ:
Բացի դրանից, ինքնաթիռում գտնվել Է 6,5 միլիարդ ռուփի (շուրջ 470 հազար դոլար) կանխիկ դրամ, որը պլանավորված Էր բաժանել կարիքավոր ընտանիքներին: Փողի ճակատագիրն առայժմ անհայտ Է:
Ենթադրվում Է, որ աղետի պատճառ կարող Էր դառնալ վատ եղանակը: