ԻՊ-ն կոչ է արել «նվաճել» Ստամբուլը
International news«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Էրդողանի եւ Թուրքիայի հասցեին սպառնալիքներ բովանդակող տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները (BBC TՖrkջe, Posta), թուրքերենով տեսանյութում ԻՊ-ի երեք մարտիկներ իրենց թուրք համախոհներին կոչ են անում «նվաճել Ստամբուլը», սպառնալիքներ հնչեցնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի հասցեին:
Տեսանյութում նրանք Էրդողանին մեղադրել են ԱՄՆ-ի հետ համագործակցելու մեջ, իսկ Անկարային քննադատել են ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻՊ-ի դեմ ստեղծված կոալիցիային միանալու համար:
Տեսանյութում ասվում է. «Թուրքիայի ժողովու’րդ, ապստամբություն բարձրացրեք եւ նվաճեք Ստամբուլը»:
«Թուրքիայի ժողովուրդ, առանց ժամանակ կորցնելու ապստամբություն բարձրացրեք աթեիստների, խաչակիրների եւ խաբեությամբ խաչակիրների համար ձեզ ստրուկ դարձնողների դեմ, եւ պահ առաջ մարտնչեք նրանց դեմ: Պատերազմեք մինչեւ այն պահը, երբ ոչնչացնելով աթեիստներին ու խաչակիրներին, մարտիրոսանաք Ալլահի ճանապարհին ջիհադում» -նշել են նրանք:
ԻՊ-ի մարտիկները տեսանյութում թուրք համախոհներին կոչ են արել չխնայել կյանքը իսլամական խալիֆայության համար եւ օգնել այդ պետության շուտափույթ ստեղծմանը: