Fitch-ը բարձրացրել է Հունաստանի երկարաժամկետ վարկանիշը
International newsFitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հունաստանի երկարաժամկետ ռեյտինգը բարձրացրել է մեկ աստիճանով՝ CC-ից մինչեւ CCC: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Fitch-ի վերլուծաբանները գտնում են, որ օգնության երրորդ ծրագրի շուրջ Հունաստանի եւ եվրոպական ինստիտուտների միջեւ ձեռք բերված համաձայնությունը նվազեցրել է մասնավոր պարտային պարտավորությունների գծով Հունաստանի դեֆոլտի հավանականությունը:
Միեւնույն ժամանակ «պահպանվում են այն բանի ռիսկերը, որ ծրագիրը անհաջողության կմատնվի», նշում են գործակալությունում: «Ժամանակ է պահանջվում, որպեսզի Հունաստանի եւ նրա վարկատուների միջեւ վերականգնվի վստահությունը»,- հայտարարել են Fitch-ում՝ հավելելով, որ «Հունաստանի քաղաքական իրադրությունը մնում է անկանխատեսելի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: