«Լիվեպրուլ»-ը «Յուվենթուս»-ի հետ կպայքարի Մխիթարյանի համար
SportԱնգլիական «Լիվեպրուլ»-ը կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sport Mediaset-ը, անգլիական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 21,5 միլիոն եվրո:
Այսպիսով, լիվեպուլցիները կփորձեն Մխիթարյանի համար մրցակցության մեջ մտնել իտալական «Յուվենթուս»-ի հետ, որը մտադիր է հայազգի կիսապաշտպանի համար վճարել 20 միլիոն եվրո:
Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանի չորս խաղերում խփել է 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: