Լուբամբո Մուսոնդան վստահեցնում է երկրպագուներին, որ «Գանձասար Կապան»-ն առաջիկայում շատ հաղթանակներ կտանի
Sport«Գանձասար Կապան»-ի նորեկ Լուբամբու Մուսոնդան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազորույցում, որը հրապարկվել է կանայան թիմի պաշտոնական ֆեսբուքյան էջում, կիսվել է Սյունիք տեղափոխվելու հանգամաքների, ինչպես նաև թիմից ստացած առաջին տպավորությունների մասին:
Տրանսֆերի շուրջ բանակցությունները
«Նախորդ ամիս ես եկա Հայաստան, ֆուտբոլային գործակալս կապնվեց ինձ հետ և հայտնեց, որ կապանյան թիմը հետաքրքրվում է իմ ծառայություններով, ես էլ դրական պատասխան տվեցի, հայկական թիմերից «Ուլիսը» նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով, բայց որոշ քննարկումների արդյունքում վճռվեց, որ ես պետք է հանդես գամ հենց կապանյան թիմում»:
Մինչ տեղափոխությունը «Գանձասար Կապանի» մասին ունեցած տեղեկություները
«Ես Կապանում խաղացել եմ և նախքան այստեղ գալը գիտեի, որ «արջերը» ամուր թիմ ունեն, լավ ֆուտբոլիստներով համալրված»:
Կապանյան թիմից ստացած առաջին տպավորությունները
«Երբ առաջին անգամ մտա «Գանձասար Կապանի» հանդերձարան, ուրախություն զգացի, քանի որ ինձ բավականին ջերմ ընդունեցին և երբ առաջին անգամ պատրաստվում էի հանդես գալ «արջերի» կազմում, տղաներից բոլորն էլ ինձ քաջալերում էին: Թիմի միջավայրը բավականին լավն է, մտածելակերպը՝ նույնպես: Այս թիմում բոլորն էլ ուզում են հաղթել, այդիսկ պատճառով միշտ նվիրվում են գործին 100 տոկոսով, հուսով եմ այդ նվիրումի ու կատարած աշխատանքի շնորհիվ էլ կկարողանանք շատ հաղթանակներ տոնել»:
Համեմատություն «Ուլիսի» ու «Գանձասար Կապանի» միջև
«Ինձ համար դժվար է ներկայիս թիմը իմ նախորդ թիմի՝ «Ուլիսի» հետ համեմատելը, բայց կասեմ, որ երկուսն էլ լավ թիմեր են, ուստի չեմ կարող ասել, թե որն է ավելի լավը, երկուսում էլ լավ ֆուտբոլիստները շատ են, չնայած «Ուլիսի» կազմը գրեթե ամբողջությամբ փոփոխվել է: Հնաբնակներից միայն Արմեն Տիգրանյանն է մնացել»: 89 համարի խաղաշապիկն ընտրելու որոշման մասին «89 համարը ընտրել եմ զուտ այն պատճառով, որ սիրում եմ այդ թիվը ու ինձ համար հաճելի է հենց այդ համազգեստով հանդես գալը, որպես այդպիսին այլ պատճառ չկա»:
Մուսոնդայի կոչը կապանյան թիմի երկրպագուներին
«Ուզում եմ, որ կապանյան թիմի երկրպագուները շարունակեն երկրպագել մեզ և մեզնից երբեք չհիասթափվեն նրանց աջակցությունը մեզ համար անչափ կարևոր է, քանի որ մենք ֆուտբոլ խաղում ենք առաջին հերթին հենց երկրպագուներին հաճույք պարգևելու համար»,- ասել է երիտասարդ վինգերը: