Առնվազն յոթ մարդ Է զոհվել Սլովակիայի երկնքում երկու ինքնաթիռների բախման հետեւանքով
International newsՍլովակիայի երկնքում բախվել են L-410 երկու մարդատար ինքնաթիռներ, որոնցում գտնվում Էին պարաշյուտիստներ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը, զոհվել Է յոթ մարդ:
Վթարը տեղի Է ունեցել օգոստոսի 20-ի առավոտյան երկրի հարավի Չերվյոննիյ Կամեն գյուղի շրջանում: Ինչպես հայտնել Է Սլովակիայի կառավարության՝ ավիավթարների հետաքննությամբ զբաղվող գործակալության ներկայացուցիչ Յուրայ Դենեսը, բախման պահին ինքնաթիռում կարող Էր գտնվել ընդհանուր առմամբ շուրջ 40 մարդ:
Դենեսի խոսքով՝ ինքնաթիռներից մեկում գտնվող պարաշյուտիստներին հաջողվել Է ողջ մնալ, քանի որ նրանք հասցրել Էին ինքնաթիռից դուրս ցատկել նախքան վթարը: Նա նաեւ ճշտել Է, որ բախումը տեղի Է ունեցել գետնից 1,5 հազար մետր բարձրության վրա: Դրանից հետո երկու ինքնաթիռներն ընկել են:
Փրկարարների ներկայացուցիչ Անդրեյ Հիրյակը պատմել Է, որ փրկարարական գործողությանը մասնակցում Է երեք ուղղաթիռ: