Չելոյանցը պահպանել է «Սպարտակ»-ի բաժնետոմսերի 15 տոկոսը
SportՄոսկվայի «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի կազմից դուրս մնալուց հետո Ջևան Չելոյանցը շարունակում է պահպանել մոսկովյան ակումբի բաժնետոմսերի 15 տոկոսը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է TASS-ի աղբյուրը:
Միաժամանակ, վերջինը նշել է, որ եթե Չելոյանցը ստանա շահավետ առաջարկ, ապա կարող է վաճառել այդ բաժնետոմսերը: Իր հերթին Չելոյանցը որևէ կերպ չի մեկնաբանել այդ լուրերը:
«Սպարտակ»-ի բաժնետերերի ժողովում որոշում է կայացվել տնօրենների խորհրդում Չելոյանցին փոխարինել ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովով: Չելոյանցը 2004 թվականից ընդգրկված էր խորհրդի կազմում:
Հենց հայազգի գործարարն է Ալենիչևին «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ նշանակելու և Ռոման Շիրոկովին ակումբ վերադարձնելու նախաձեռնողը: