Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ-ի առաջիկա նախագահության հետ կապված հարցեր
PoliticsՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 20-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Դուշանբեում աշնանը կայանալիք նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին, քննարկվել են Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության հետ կապված հարցեր։