Սաուդյան Արաբիայի ռմբակոծության հետևանքով Եմենում մոտ 100 մարդ է տուժել
International newsՍաուդյան Արաբիան օգոստոսի 21-ին ռմբակոծել է Եմենի Թայիզ քաղաքը, որը երկու օր առաջ կրկին հայտնվել է շիա ապստամբների՝ հոուսիների ձեռքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ռմբակոծության հետևանքով 43 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել է: Տուժածների թվում կանայք ու երեխաներ կան: Ռմբակոծության թիրախում է հայտնվել բնակելի Սալա թաղամասը:
Թայիզ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Սանայից 199 կմ հեռավության վրա և համարվում է Եմենի` մեծությամբ երրորդ քաղաքը: Անցնող օրերի ընթացքում Եմենի նախկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհի կողմնակիցները և շիական ուժերը վերահսկողություն են հաստատել այնտեղ: Նրանց դեմ պայքարել է «Ալ Կաիդա»-ի հետ կապված խմբավորումը:
Հուլիսի 17-ին շիաները կորցրել են վերահսկողությունը Ադեն քաղաքի վրա:
2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էինմայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին ևվարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ ՄանսուրՀադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների՝Ադեն մտնելով, հեռացել էր երկրից: Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբԵմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվելէ ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: