Արշակ Կորյանը հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական
SportՌուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դմիտրի Խոմուխան հրապարակել է «Եվրո-2017»-ի ընտրական փուլի սեպտեմբերի 4-ին Ֆինլանդիայի և 8-ին Ավստրիայի ընտրանիների հետ խաղին մասնակցելու համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 23 ֆուտբոլիստների թվում է նաև հոլանդական «Վիտեսս»-ի հարձակվող Արշակ Կորյանը:
Կորյանը մեկ խաղ հանդես է եկել նաև Հայաստանի պատանեկան հավքականում, սակայն Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի կազմում ելույթ ունենալու ընթացքում Կորյանը հրաժարվեց այլևս միանալ մեր թիմին, քանի որ ՌԴ-ում կհամարվեր լեգեոներ, ինչը նվազագույնի կհասցներ նրա խաղալը մոսկովյան ակումբի կազմում:
19-ամյա հարձակվողը հոլանդական «Վիտեսս» է տեղափոխվել այս տարվա հունվարին: