ՀՀ Աժ-ն ստացել է ՀՀ Նախագահի ուղարկած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
PoliticsՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 21-ին ստացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տ եղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: