Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չինաստանը բնակչության աճը կդարձնի իր տնտեսական քաղաքականության գերակայությունը

International news

Չինաստանի իշխանությունները քննարկում են իրենց տնտեսական քաղաքականության գերակայությունների փոփոխման հնարավորությունը. առաջին անգամ շեշտը կարող Է դրվել բնակչության աճի խթանման վրա, տեղեկացնում Է Bloomberg գործակալությանը:

Իրազեկ աղբյուրի խոսքով՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի տնտեսական խորհրդականները երկրի Էկոնոմիկայի զարգացման հաջորդ նախագծում որպես գլխավոր ուղղություն կարող են նշել ժողովրդագրական քաղաքականությունը, այլ ոչ թե ՀՆԱ աճի խթանումը:

Գերակայությունների փոփոխությունը կպահանջի վերանայել մի շարք ոլորտների կարգավորող դրույթները, ներառյալ առողջապահությունը, կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունը, ինչպես նաեւ, հնարավոր Է, չեղարկել ընտանիքում երեխաների թվաքանակի սահմանափակումները:

ՉԺՀ-ի ներկայիս ժողովրդագրական քաղաքականությունը տանում Է բնակչության արագ ծերացման. 2014 թվականին երկրի աշխատունակ բնակչության (15-ից մինչեւ 64 տարեկան) բաժինն առաջին անգամ կրճատվել Է վերջին առնվազն երկու տասնամյակի ընթացքում, ինչի մասին վկայում են ՉԺՀ-ի ազգային վիճակագրական վարչության տվյալները:

Աղբյուրի խոսքով՝ քաղաքականության մեջ հօգուտ ժողովրդագրության շեշտադրումների փոփոխությունը, հավանաբար, Չինաստանի իշխանություններին կհարկադրի ՀՆԱ-ի աճի նպատակային ցուցանիշը, որը կազմում Է տարեկան 7 տոկոս, նվազեցնել մինչեւ 6,5-7 տոկոս եւ այն ճկուն դարձնել:

Հասունացել Է ծնելիության սահմանափակումն անհապաղ մեղմացնելու եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը, նշում Է Պեկինի Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Մու Գուանցզինը: «Այդ ոլորտի բարեփոխումը լրջորեն ուշանում Է: Մենք պետք Է հրաժարվենք ծնելիության սահմանափակումից եւ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկենք այն խթանելու համար»,-հավելել Է նա:

Ներկայում Չինաստանում գործում Է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որն ընդունվել Է 36 տարի առաջ: Այն վերաբերում Է ընտանիքների մեծ մասին՝ բացառությամբ առանձին Էթնիկ խմբերի ներկայացուցիչների ու տարածաշրջանների:

Չնայած այն բանին, որ 2013 թվականի դեկտեմբերին Չինաստանի կառավարությունը փոքր-ինչ թուլացրեց սահմանափակումները, ընտանիքներին թույլ տալով երկրորդ երեխան ունենալ, եթե կամ հայրը, կամ մայրը ընտանիքի միակ երեխան են, ՉԺՀ-ում ծնելիության բում չի դիտվում: 

Առողջապահության եւ ընտանիքի պլանավորման ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն՝ սահմանափակումների մեղմացման պահից երկրորդ երեխայի ծնվելու թույլտվության համար դիմել են մոտավորապես 1,5 մլն ընտանիքներ, ինչը հետ Է մնում կառավարության նպատակային ցուցանիշից, որը կազմում Է տարեկան 2 մլն ընտանիք:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավարությունը քննարկելու Է ՉԺՀ-ի տնտեսական զարգացման նոր հնգամյա ծրագիրը, որը կարող Է քվեարկության դրվել արդեն հոկտեմբերին:

Քաղաքականության գերակայությունների փոփոխությունը, ինչպես սպասվում Է, կհանգեցնի ամեն տեսակ ապրանքների ու ծառայությունների պահանջարկի ավելացման, ներառյալ սպառողական ապրանքները, բժշկական ծառայությունները եւ խոշոր ավտոմեքենաները: «Ընդհանուր առմամբ չինական Էկոնոմիկան կշահի այդ քաղաքականության հաջող իրականացման դեպքում: Չինաստանում ընտանիքները շատ միջոցներ են ծախսում երեխաների առողջության եւ կրթության համար»,-նշում Է Հոնկոնգում Reorient Financial Markets Ltd.-ի՝ ՉԺՀ-ի հարցերով գլխավոր տնտեսագետ Սթիվ Վանգը:

ՄԱԿ-ի գնահատումների համաձայն, մինչեւ 2050 թվականը ՉԺՀ-ի՝ 60-ից բարձր տարիքի բնակչության բաժինը 2010 թվականի 12 տոկոսից կավելանա մինչեւ մեկ երրորդ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine