Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ հնագետները գիտական նոր բացահայտումների հետքի վրա են

Հայ հնագետները միջազգային գործընկերների հետ պեղումներ են իրականացնում Հայաստանի տարբեր տարածքներում` փորձելով բացահայտումներ անել բրոնզեդարյան նախնիների և Առաջավոր Ասիայի հին շրջանի հասարակությունների, քաղաքակրթությունների ձևավորման ժամանակների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը հայկական հնագիտության ներկայիս ձեռքբերումների և անցկացվող պեղումների մասին տեղեկատվությունը ներկայացրեց Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով` ներկայում հնագետների ուշադրության առանցքում են վիշապքարակոթողները, որոնք Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` բնակատեղիներից դուրս տարածքներում գտնվող սրբազան կամ պաշտամունքային տարածքների մասն են կազմում:«Հայկական լեռնաշխարհից դուրս մշակութային այս ֆենոմենը չի հանդիպում. բրոնզեդարյա բացառիկ նմուշներ են, և դրանց ուսումնասիրությունը ոչ միայն մեզ է հետաքրքրիր, այլև այն միջազգային ծրագրերի մեջ ընդգրկվող թեմա է: Այդ մշակութային ֆենոմենի ուսումնասիրությամբ զբաղվում են նաև մեր գերմանացի գործընկերները, ու մ ոտ ապագայում մենք մի մեծ գիրք կունենանք այս ուսումնասիրությունների արդյունքների մասին` այդ օբյեկտների տեղի, դերի, նշանակության, ժամանակային պատկանելության հարցերի հետ կապված»,- հայտնեց Պավել Ավետիսյանը:

Հնագետի տեղեկացմամբ` վիշապքարակոթողների և դրանց հարևանությամբ առկա դամբարանների, դամաբարանատիպ կառուցվածքների վերաբերյալ հստակ գնահատականներ չկան, քանի որ մինչ այժմ դրանք պեղված, հանված, չափագրված ու անգամ հաշվառված չեն եղել: «Եթե այդ ամենը կարողանանք ի մի բերել, ամենայն հավանականությամբ, բրոնզի դարի մեր նախնիների պատկերցումների համակարգի մասին մի նոր էջ կբացնենք մեր գիտելիքներում»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Արագածի փեշերին հայտնաբերված դարան-որսատեղիներին` որոգայթներին` Պավել Ավետիսյանը նշեց, որ դրանք հիմնականում հանդիպել են  Սիրիայի, Պաղեստինի, Իսրայելի, Սինա թերակղզու տարածքում: «Երբ վերլուծել են օդից նկարահանումների միջոցով ուսումնասիրված այդ կառույցները, ենթադրվել է, որ երբ մարդը սկսել է կենդական աշխարհը ընտելացնել, այդպիսի կառույցներ է ստեղծել, որպեսզի մեծ քանակությամբ կենդանիներ կարողանա որսալ կենդանի վիճակում ու հետո  ընտելացնի: Ամեն մի տարածաշրջանում այդ որսատեղիները մի տիպի էին: Արագածի փ եշերին հնարավոր բոլոր տեսակները կան. 100-ի չափով կա, երեք տարի է` պեղում ենք: Անսովոր խտություն է այդ փոքրիկ տարածքի համար»,-նկատեց Պավել Ավետիսյանը` հավելելով, որ ներկայում փորձում են պատասխանել հարցին, թե ինչու այլ տեղերում բնորոշ են մեկ-երկու ձև, իսկ այս տարածաշրջանում բոլոր հնարավոր տեսակները կան: «Ողջ Առաջավոր Ասիայի հին ժամանակների հասարակությունների, քաղաքակրթությունների ձևավորման ժամանակների մասին բացառիկ տվյալներ տվող հուշարձաններ են, պետք է փաստագրենք, հաշվառենք, քարտեզագրենք, հետո դիմենք Մշակույթի նախարարությ անը, որ դրանք առնվեն պետական հոգածության ներքո»,- նշեց հնագետը`  ավելացնելով, որ նշյալ ուսումնասիրություններն իրականացնում են հայ-ֆրանսիական և հայ-իսրայելական արշավախմբերի հետ:

Պավել Ավետիսյանը ընդգծեց այն հանգամանքը, որ իրենց ուսումնասիրություններով փորձում են կարևոր գիտական տեղեկատվություն հաղորդել մարդկության պատմության տարբեր ժամանակաշրջանների ու մարդկանց մասին: Այս իմաստով նա կարևոր համարեց կենսաչափական, նյութաչափական անալիզների անցկացումը, որոնց վերջին մեկ տարվա ընթացքում գումարվել է նաև ԴՆԹ անալիզը:

«Բրոնզեդարյա բնակատեղիներից գտնված մարդկանց ԴՆԹ-ն և մեր տարածքում ապրած մարդկանց ԴՆԹ-ն գրեթե չի տարբերում. դա նշանակում է, որ մենք նրանց կենսաբանական ժառանգներն են: Այս աշխատանքները նոր են սկսվել, մեծ աշխատանքի տեղ դեռ ունենք: Սա նշանակում է, որ մենք ոչ միայն ժամանակակից հայ մարդու, այլև հայկական լեռնաշխարհի այս սահմաններում ապրած մարդկանց պատկերը կունենանք: Նրանց կարող ենք համեմատել այս տարածաշրջանի մյուս մարդկանց հետ` մեր տեղն ու դերը հաստատելու համար, որով կպատասխանենք այն խեղաթյուրումներին, որոնց բախվում ենք»,- ասաց Պավել Ավ ետիսյանը:

Նրա խոսքով` այս պահին էլ պեղումներ են ընթանում Հայաստանի մի շարք հնավայրերում և հուշարձաններում:

Ինչ վերաբերում է պետական հոգածությանը, ապա Պավել Ավետիսյանի խոսքով` 2007 թվականից կառավարությունը դաշտային հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար լուրջ գումարներ է հատկացնում, բայց դրան զուգահեռ ավելացել է ուսումնասիրվող նյութը, իսկ ինստիտուտի շենքային պայմանները չեն բարելավվել: Նվիրյալ մասնագետների պակաս էլ չունի ինստիտուտը, և այնտեղ աշխատողների մեկ երրորդը մինչ 30 տարեկան երիտասարդներ են:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'