Բենիտես. Բենզեմայի առջև 25 գոլ խփելու նպատակ եմ դրել
Sport«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ վստահում է Կարիմ Բենզեմային և նոր հարձակվողի տրանսֆեր գնելու անհրաժեշտություն չի տեսնում:
-Ես բազմիցս ասել եմ, որ Բենզեման հիանալի հարձակվող է: Մոտիվացնելու համար նրա առջև 25 գոլ խփելու նպատակ եմ դրել: Չմոռանանք նաև Կրիշտիանուին, Խեսեին և Մայորալին, ով ևս կարող է խաղալ: Այժմ մենք չենք փնտրում նոր հարձակվողի,-Բենիտեսի խոսքը մեջբերված է «AS»-ից: