Lուիս Էնրիկե. Բարսելոնան Իսպանիայի առաջնության գլխավոր ֆավորիտն է
Sport«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմը Իսպանիայի 2015/16 թթ. առաջնության գլխավոր ֆավորիտն է: Առաջին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցելու է «Ատլետիկի» հետ, խաղը կայանալու է օգոստոսի 23-ին:
«Առջևում երկար մրցաշրջան է սպասվում, որում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կայունություն: «Բարսելոնան» գործող չեմպիոնն է և հենց մենք են գլխավոր ֆավորիտը, ինչպես «Ատլետիկոն» մեկ տարի առաջ: Իսպանիայի առաջնությունը շատ մրցունակ է, չեմպիոնի կոչման համար պայքարում են 3-4 թիմեր:
Այժմ «Բարսեոնան» լավ վիճակում է և պատրաստ է պայքարի: Մենք ցանկանում ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել եւ տիտղոսներ նվաճել»,- նշել է Էնրիկեն: