Պաշտոնական. Քենեդին տեղափոխվեց «Չելսի»
SportԼոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է բրազիլական «Ֆլումինենսեի» հարձակվող Քենեդիի տեղափոխության մասին:
Անգլիական ակումբում 19-ամյա բրազիլացին հանդես կգա 16 համարի մարզաշապիկով: Այս ամռանը Քենեդին «Չելսիի» կազմում անցկացրել է մեկ հանդիպում՝ Վաշինգթոնում կայացած ընկերական խաղում հանդես գալով «Բարսելոնայի» դեմ: «Ֆլումինենսեն» նրան թույլատրել էր մասնակցել այդ խաղին: