Հարավային եւ Հյուսիսային Կորեաները շարունակել են սահմանին տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները
International newsՀյուսիսկորեացի եւ հարավկորեացի զինվորականնեի միջեւ բանակցությունները մի քանի ժամվա ընդմիջումից հետո վերսկսվել են կիրակի՝ երկու երկրների սահմանին գտնվող Պհանմուչժոմ բնակավայրում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, ընդմիջումն անհրաժեշտ էր նախորդ ողջ գիշեր տեւած բանակցություննեի արդյունքում կողմերի ձեւավորած դիրքորոշումների հստակեցման համար։
Հարավկորեացի պաշտոնատար անձանց վկայություններով, չնայած բանակցություններին, Հյուսիսային Կորեայի բանակը շարունակում է ապառազմականացված տարածքում հրետանային զորքերի ներկայության ավելացումը։ Բացի այդ, հյուսիսկորեական սուզանավերի զգալի քանակություն լքել են ռազմակայանները։