Մեր դաշտի վատ վիճակը կապված չէ Բարսելոնայի շուտ ժամանման հետ. Սիմեոնե
SportՄադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Պրիմերայի մեկնարկային տուրում «Լաս Պալմասին» հաղթելուց հետո դժգոհել է «Վիսենտե Կալդերոնի» խոտածածկի որակից:
Սեպտեմբերի 12-ին մադրիդցիները տնային հանդիպում կանցկացնեն կատալոնական «Բարսելոնայի» հետ, որի ֆուտբոլիստները չեն սիրում հանդես գալ նման դաշտերում, եւ արգենտինացի մասնագետը կատակել է դրա վերաբերյալ։
«Մեր դաշտը վատ վիճակում է։ Երբ մեզ մոտ ժամանեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, նրանք պետք է իմանան, որ հատուկ չենք խոտածածկը նման վիճակում թողել։ Չնայած որ կարծում եմ՝ «Լաս Պալմասի» դեմ թիմս լավ էր խաղում։ Փորձում էինք գնդակը հարձակման գծի ֆուտբոլիստներին մատակարել։ Ընդհանուր առմամբ գոհ ենք բոլոր ֆուտբոլիստներից:
Մարտինեսն այսօր շատ լավ աշխատեց։ Աստիճանաբար նա առաջադիմելու է»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։