Մանչինին Լավեսիին առաջարկել է տեղափոխվել Ինտեր
Sporttert.am-ը գրում է.
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին առաջարկել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Էզեկյել Լավեսիին տեղափոխվել իր թիմ։ Այդ մասին տեղեկացնում է «Football Italia»-ն։
Իտալական «Նապոլիից» 2012 թվականին ֆրանսիական ակումբ տեղափոխված արգենտինացին փարիզցիների կազմում անցկացրած 188 խաղում խփել է 48 գոլ։
«Transfermarkt»-ը Լավեսիին գնահատում է 14 մլն եվրո։ Նեապոլցիները նրա տրանսֆերի համար ստացել էին 28.95 մլն եվրո։