Սան Անտոնիո քաղաքի թաղման բյուրոյից կորել է 25-ամյա կնոջ դիակը
International newsnews.am-ը գրում է.
Ամերիկյան Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի թաղման բյուրոյից գողացել են 25-ամյա բնակչուհու մարմինը: Դիակը գտնողին 20 հազար դոլարի պարգեւ են խոստացել, հաղորդում է NBC News-ը:
Ջուլի Մոտը մահացել էր օգոստոսի 8-ին բնածին ՝ մուկովիսցիդոզ հիվանդությունից: Մեռածի հարազատները որոշել են օգոստոսի 15-ին անցկացնել հոգեհանգիստը: Ժամատանը հոգեհանգստյան արարողությունից հետո դագաղը դիակի հետ միասին ուղարկել են թաղման բյուրո, որտեղ օգոստոսի 16-ին դիակիզում էր նշանակված:
Հաջորդ առավոտ, երբ բյուրոյի աշխատակիցները աշխատանքի են եկել, նկատել են, որ դագաղը բացված է, իսկ Մոտի մարմինն այնտեղ չէ: Շենք բռնի ներխուժման հետքեր չեն հայտնաբերվել:
Քննարկվող վարկածներից մեկն այն է, որ մարմինը գողացել են դիակիզման դեմ հանդես եկող մարդիկ, հաղորդում է Лента.ру-ն: