Հնդկաստանում գնացքի եւ բեռնատարի բախման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ
International newsԱռնվազն վեց մարդ է զոհվել Հնդկաստանի Անդհրա-Փրադեշի նահանգի Անանթափուր քաղաքում բեռնատարին գնացքի բախվելու հետեւանքով, եւս քսան մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IANS գործակալությանը:
Ինչպես նշվում է, բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել Բանգալոր-Նանդեդ երթուղով ընթացող գնացքին: Գնացքի հինգ ուղեւորներ եւ բեռնատարի վարորդը տեղում մահացել են: Միջադեպի հետեւանքով ռելսերից դուրս է ընկել երկու վագոն:
Հաղորդվում է, որ զոհվածների թվում է Կարնատակայի նահանգի կոնգրեսի անդամներից մեկը:
Միջադեպի վայր են ժամանել փրկարար ծառայությունները եւ երկաթուղու աշխատակիցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: