Կիմ Չեն Ընը հրաժարվել Է գալ Պեկին՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի տոնակատարությանը
International newsԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա չի լինի ճապոնացի ագրեսորների դեմ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ սեպտեմբերի 3-ին Պեկինում կայանալիք հանդիսություններին եւ զորահանդեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Yonhap գործակալությունը:
«Կիմ Չեն Ընը չկա այն արտասահմանյան պետությունների ներկայացուցիչների ցուցակում, որոնք հավաստել են իրենց մասնակցությունը սեպտեմբերի 3-ին Պեկինում կայանալիք զորահանդեսին»,-
Մինչդեռ հայտնի Է դարձել, որ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն սեպտեմբերի 2-4-ին պաշտոնական այցով գտնվելու Է Պեկինում: ՈՒղեւորության ընթացքում նա կմասնակցի Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին, ինչպես նաեւ հանդիպում կունենա ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ գրեթե 12 հազար զինծառայող եւ 500 միավոր տեխնիկա Է զորահանդեսային շարակարգով անցնելու Պեկինի Տյանյանմեն հրապարակով: Այդ տեխնիկայի 84 տոկոսը ցուցադրելու Է առաջին անգամ: Տասից ավելի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը եւ Ղազախստանը, որոշել են իրենց զինվորական պատվիրակություններն ուղարկել զորահանդեսին մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: