Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիան արհամարհու՞մ է Օջալանի` հաշտության գնալու կոչերը

Interview

Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները` թուրք-քրդական լարումները, փաստում են մեկ բանի մասին` բախումներն իրենց սպասել չեն տա: Հետաքրքրական է այն, որ Թուրքիան, արդեն իսկ սարսափելով քրդերից, չի գնում եւ ոչ մի փոխզիջումային տարբերակի վիճակն ավելի հանդարտեցնելու համար:

Թե ինչ զարգացումներ կլինեն հարեւան պետության ներսում, կողմերից ո՞ր մեկը կշահի եւ, վերջին հաշվով, ի՞նչ վտանգների առաջ կկանգնեն վերոնշյալ հակամարտության պատճառով Թուրքիայում բնակվող հայերը, այս եւ մի շարք կարեւոր այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

«Մոտ 30 տարի է, ինչ Թուրքիայում շարունակվում են թուրք-քրդական լարումները, սակայն վերջին երկու տարվա ընթացքում իրավիճակը շատ է սրվել, քանի որ քրդերը սկսել են ավելի ակտիվանալ: Նրանք տարբեր վայրերում ապստամբություններ են իրականացնում, տեղի են ունենում զինված բախումներ: Քրդերը ցանկանում են որոշակիորեն իրենց դիրքերն ամրապնդել, այդ իսկ պատճառով Թուրքիայի կառավարության առաջ պայմաններ են դնում, ինչն էլ իր հերթին չի ընդունում Թուրքիայի իշխանությունը: Այս ամենը գնում է դեպի հակամարտության ակտիվացման ու բորբոքման»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ով եւ ինչպես կարող է հանդարտացնել հակամարտող կողմերին, պատգամավորը պատասխանեց՝ խոսելով քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի կողմից արված հայտարարությունների մասին: «Այսօրվա դրությամբ հանդարտության եւ խաղաղության կոչեր է անում Աբդուլլահ Օջալանը: Սակայն, ինչպես տեսնում ենք, թուրքերը հաշվի չեն նստում քրդերի առաջնորդի խոսքի հետ՝ շարունակելով էրդողանյան ծայրահեղ դրսեւորումները»,- ասաց պատգամավորը հավելելով, թե չի կարծում, թե թուրքական բանակը կկարողանա ճնշել քրդերին: «Ստեղծված իրավիճակը դեռ խմորումների առիթ կդառնա: Հակամարտող երկու կողմերն էլ այս տարիների ընթացքում բավական մեծ մարդկային կորուստներ են ունեցել: Կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը, Էրդողանը պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի կարողանան հաշտեցման ինչ-որ եզրեր գտնել: Որպես հաշտեցման մի հնարավորություն էր քրդերի այն առաջարկը, ըստ որի՝ իրենք առաջարկում էին Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել ազգային փոքրամասնությունների լեզվամշակութային խնդիրների վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք Էրդողանն այդ քայլին էլ չգնաց: Կարծում եմ, որ Էրդողանի ծայրահեղական այդ մոտեցումները ոչ մի լավ արդյունքի չեն հանգեցնի: Թուրքական իշխանությունը գոնե ինչ-որ զիջումների պետք է գնա»,- ասաց Կ. Աճեմյանը:

Իսկ թե ինչ զարգացումներ են հնարավոր թուրք-քրդական լարումների ֆոնին հայկական կողմի հետ, վերջինս ասաց հետևյալը. «Քրդերի` դեպի իրենց անկախության եւ ազատության գնալու գործընթացի ժամանակ, թուրքերին շատ ավելի ձեռնտու է, որ իրականացվի Էրդողանի այն հայտարարությունը, թե Թուրքիայի խնդիրները հարեւան պետությունների հետ պետք է հասնեն զրոյի: Լավ կլիներ, որ հայ-թուրքական սահմանը բացվեր, քանի որ տնտեսապես եւ քաղաքականապես միայն դրական ազդեցություն կունենար Թուրքիայում տիրող դրության եւ գործընթացների վրա: Այդ քայլը բավական ձեռնտու կլինի նաեւ Հայաստանի համար»:

Անդրադառնալով նաեւ Թուրքիայում բնակվող հայերի խնդիրներին՝ պատգամավորը նշեց, որ չի կարծում, թե հակամարտության ժամանակ որեւէ կողմ կշահի: «Իրականում հակամարտության հիմքում ընկած է էթնիկ խնդիրը: Չնայած, որ թուրքրն ու քրդերը երկար տարիներ ապրել են իրար կողքի, միեւնույն է, այդ ազգերի մեջ թշնամանք կա: Չեմ կարծում, որ երկու կողմերից որեւէ մեկը, այդ թվում՝ նաեւ հայերը կարող են շահել: Հերթական անգամ միջազգային հանրությունն ականատես է լինում այն բանին, թե ինչ դիրքորոշում ու վերաբերմունք է թույլ տալիս Թուրքիայի իշխանությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ: Չի բացառվում, որ այս հակամարտության ընթացքում մեծ թվով քրդեր զոհվեն եւ որոշակի տեղերում էլ իրագործվի էթնիկ զտումներ քրդերի հանդեպ»,- ասաց վերջինս:

Սոսե Չանդոյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine