Գործակալ. Լավեսիի վերադարձն Իտալիա «Ինտերից» է կախված
Sport«ՊՍԺ»-ի հարձակվող Էսեկիել Լավեսիի գործակալ Ալեխանդրո Մացոնին հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն։
-Լավեսին այս պահին «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ է, խաղում է այդ ակումբում, և այդ տեսակետից ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ՝ մոտ ժամանակներս «Ինտեր» տեղափոխության մասին նորություններ կլինե՞ն, տեսնենք՝ մի քանի օրից ինչ կլինի։
Կարող եմ հաստատել, որ մենք «Ինտերի» հետ կապի մեջ ենք, սակայն դեռ չգիտեմ՝ միլանցիներից պաշտոնական առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ,-ասել է Մացոնին։