Բրազիլիայում տասը նախարարություն են փակելու կառավարության աշխատանքը բարելավելու համար
International newsԲրազիլիայում կփակեն 39 գործող նախարարություններից առնվազն տասը՝ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հարավամերիկյան հանրապետության պլանավորման նախարար Նելսոն Բարբոզան:
Նրա խոսքով՝ այդ ամենը կլինի «պետական կառավարման բարենորոգման» բաղկացուցիչ մասը, որը նախատեսված Է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆի կողմից: Ենթադրվում Է, որ դրա իրականացումը կսկսվի այս տարվա սեպտեմբերին: Բարեփոխման առաջին մասը կդառնա նախարարությունների կրճատումը, որոնց թիվը վերջին տասը տարում 26-ից աճել Է մինչեւ 39: Բարբոզան խոստովանել Է, որ մի շարք նախարարությունների փակումը թույլ կտա կրճատել ծախսերը բարդ տնտեսական ժամանակներում, սակայն ընդգծել Է, որ բարենորոգման գլխավոր նպատակը «կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումն Է»:
Վերջին ամիսներին Բրազիլիայում տարածվել Է բազմահազարանոց ցույցերի ալիքը: Դրանց մասնակիցները բողոքում են իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ ընդգրկուն կոռուպցիայի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: