Ճապոնիայում «Գոնի» թայֆունն առանց լույսի Է թողել 470 հազար տուն, տուժել են տասնյակ մարդիկ
International newsԱռնվազն 60 մարդ Է տուժել «Գոնի» թայֆունի հետեւանքով, որը մոլեգնել Է Ճապոնիայի հարավային մասում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Kyodo գործակալությունը:
Ականատեսների խոսքով՝ առանձին ափամերձ շրջաններում քամին այնքան ուժեղ Է եղել, որ հեշտությամբ շրջել Է ոչ մեծ ավտոմոբիլները: Տուժածների մեծ մասը վերքեր են ստացել հենց նման միջադեպերի պատճառով:
Բացի այդ, ինչպես հաղորդել Է Kyushu Electric Power Co. Էներգաընկերությունը, տարերքի հարվածն առնց լույսի Է թողել առնվազն 470 հազար տուն: Ֆուկուոկայի, Յամագուտիի եւ Կումամոտոյի պրեֆեկտուրաների, որոնց Է բաժին հասել տարերքի հարվածը, հարյուր հազարավոր բնակիչների խորհուրդ Է տրվել պատսպարվել հատուկ այս դեպքի համար պատրաստված ապաստարաններում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, եղանակի կտրուկ վատացումը նաեւ հանգեցրել Է տրանսպորտի երթեւեկության զգալի սահմանափակումների: Ներկայումս թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում Է վայրկյանում 40 մետրի, իսկ պաոռթկումները հասնում են վայրկյանում 55 մետրի: