ԱՄՆ-ն առաջին անգամ F-22 կործանիչներ Է ուղարկում Եվրոպա՝ ամրապնդելու դաշնակիցների անվտանգությունը
International newsԱՄՆ-ն առաջին անգամ F-22 բազմանպատակային կործանիչներ կտեղաբաշխի Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների անվտանգության ամրապնդման նախաձեռնությանը համապատասխան, որն անցյալ տարի հայտարարվել Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: Այդ մասին Պենտագոնում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի նախարար Լի Ջեյմսը:
«F-22-ների տեղաբաշխումն, անտարակույս, կուժեղացնի մեր ռազմաօդային ուժերի հնարավորությունները»,- ասել Է նա՝ չճշտելով, թե երբ են ամերիկյան նոր ինքնաթիռները ժամանելու Եվրոպա: Միաժամանակ նախարարը հայտարարել Է, որ Ռուսաստանի գործողությունները «դեռեւս լրջորեն անհանգստացնում են Միացյալ Նահանգներին ու նրա եվրոպական դաշնակիցներին»:
Հինգերորդ սերնդի F-22 բազմանպատակային կործանիչն ստեղծվել Է Boeing եւ Lockheed Martin ընկերությունների կողմից՝ «սթելս» տեխնոլոգիայի օգտագործմամբ, եւ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-երի զինանոցը համալրել Է 2005 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: