Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ճամբարակի և Կապանի վերանորոգված ժամանակակից բժշկական կենտրոնները շահագործման կհանձնվեն աշնանը

Society

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է Ճամբարակի բժշկական կենտրոնի վերակառուցումը, որն աշխատանքների ավարտից հետո շահագործման կհանձնվի 2015 թվականի հոկտեմբերին, մինչև տարեվերջ իր դռները կբացի նաև Մեղրիի նորակառույց բժշկական կենտրոնը, որը ՀՀ անկախությունից ի վեր ամբողջովին նորովի կառուցված երկրորդ բժշկական կենտրոնն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց և առողջապահական ոլորտում նոր զարգացումների մասին խոսեց ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը։

-Պարոն Զուլոյաներկու օր առաջմեկնարկեցին Բյուրական համայնքի նորբժշկական ամբուլատորիայի կառուցմանաշխատանքները։ Ինչպե՞ս են ընթանում առողջապահական կենտրոնների շինարարական աշխատանքներըհանրապետության տարածքում և ի՞նչ նոր կառույցներ իրենց դռները կբացեն հանրության առջև այս տարի։ 

-Հոկտեմբերին մենք նախատեսում ենք շահագործման հանձնել Կապանի բժշկական կենտրոնը, որն ունի 115 մահճակալ և Ճամբարակի բժշկական կենտրոնը՝ մոտ 30 մահճակալով։ Տարեվերջին շահագործման կհանձնվի Մեղրիի նորակառույց բժշկական կենտրոնը՝ 45 մահճակալով։ Բացի այդ, նախատեսվում է մինչև 2016 թվականի հուլիս-օգոստոս ավարտին հասցնել Երևանի արյունաբանական կենտրոնի շինարարությունը։ Արյունաբանական նոր կենտրոնում պետք է տեղակայվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին ծառայությունը երեխաների և մեծահասակերի համար։ Ինչպես նաև ընթանում են նախագծանախա հաշվային աշխատանքներ Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ։ Այս պահին միայն Վայոց ձորում է, որ երկրորդային` հիվանդանոցային օղակում ներդրում չի արվել։ Սակայն մենք նոր ծրագիր ենք մշակել և նախատեսում են` ներկայացնել Համաշխարհային բանկի հաստատմանը։

-2015թհունվարից նախարարությունը մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում»ծրագիրըորի նպատակն է զանգվածային սկրինինգների միջոցով հայտանբերել և վերահսկել բնակչությանռիսկային խմբերում հիպերտոնիայիշաքարային դիաբետիարգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը։ Ի՞նչարդյունքներ եք արձանագրել այս ընթացքում։

-Սկրինինգային ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 300 հազար հետազոտություն: Առաջին վեց ամսվա ընթացքում 35-68 տարեկան անձանց շրջանում իրականացվել է 143 հազար քաղաքացու զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 98 հազար քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Նույն ժամանակահատվածում 30-60 տարեկան շուրջ 19 հազար հինգ հարյուր կին մասնակցել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությանը (ՊԱՊ թեստ): Իսկ հուլիսին իրականացվել է 5605 ՊԱՊ թեստի հետազոտություն, շուրջ 17 հազար քաղաքացու մոտ իրականացվել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 15120 քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը:

Նախնական տվյալներով՝ ՊԱՊ թեստի հետազոտություն անցած անձանց 7 տոկսի մոտ արձանագրվել են նորմայից շեղումներ։ Դա չի նշանակում, որ դա քաղցկեղ է։ Այդ կանայք ուղեգրվել են մասնագետների մոտ և նրանցից 1 տոկոսի մոտ է միայն հայտնաբերվել նախաքաղցկեղային վիճակ։ Արգանդի պարանոցի քաղցկեղը միակ քաղցկեղն է, որ հնարավոր է 100 տոկոսով բուժել վաղ հայտնաբերման դեպքում։

Շաքարային դիաբետի համար հետազոտված անձանցից 9 տոկոսի մոտ է հայտնաբերվել նորմայից շեղում, զարկերակային գերճնշման դեպքում շեղումներ նկատվել են 12.5 տոկոսի մոտ։ Պետք է նշեմ, որ զուգահեռ Երևանում և մարզերում իրականացվում են ծրագրի հանրային իրազեկման քարոզարշավ զանգվածային լրատվամիջոցների միջոցով:

 -Պարոն Զուլոյանվերջին շրջանում՝ հատկապես մի շարք դժբախտ դեպքերից հետոշատ է քննարկվում բժշկականսխալից հիվանդների ապահովագրվածության հարցը։ Ձեր գնահատմամբորքանո՞վ է այսօր կարգավորված այդդաշտըև արդյո՞ք պաշտպանված են հիվանդների և բժիշկների իրավունքները։

-Իմ կարծիքով, օրենսդրական դաշտն այդ առումով թերի է, և մեր բժիշկներն ու պացիենտները լիովին պաշտպանված չեն։ Եվ, իհարկե, քայլեր են ձեռնարկվում օրեսնդրական կարգավորումները մշակելու ուղղությամբ։ Սակայն ես ցանկանում եմ հանրության ուշադրությունը հրավիրել առողջապահական ոլորտի և բժիշկների դեմ ուղղված անհիմն մեղադրանքների և վարկաբեկման փորձերի վրա։ Մենք ունենք բազմաթիվ բարեխիղճ բժիշկներ, ովքեր ամենօրյա տքնաջան աշխատանքով կատարում են իրենց պարտականությունները։ Անհրաժեշտ է վերականգնել առողջապահության համակարգի և հասարակության կապը, և լր ագրողների դերն այս գործընթացում առանցքային է: Իմ առաջարկն է լրագրողների համար ճանաչողական այցեր կազմակերպել և բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը ներկայացնել տեղում` ժամանակակից չափանիշներին համապատասխան արդիականացված բուժհաստատություններում։

Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է առողջապահական բոլոր օղակներում ներդրնել նաև բժշկական չափորոշիչներ, բուժման հստակ ուղեցույցներ։ Նման ստանդարտների մշակումը և ընդունումը չափազանց աշխատատար և ծախսատար գործընթաց է, որի իրականացումը նաև բավականաչափ ժամանակ կպահանջի:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է բժշկական չափորոշիչների փուլ առ փուլ մշակման գործընթացը: 2012 թվականից սկսած` ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից սկսվել է բժշկական ստանդարտների մշակման և ներդրման գործընթացը: ՀՀ-ում արդեն կան մասնագիտություններ, որոնք բավականին չափագրված են։

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի 

Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026