Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Ադրբեջան
International newsԻսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբն Ադրբեջանը մտցրել է հրեական Նոր տարվա` Ռոշ ա-շանի նախաշեմին իսրայելցիների այցելությունների համար վտանգավոր երկրների ցուցակի մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
Ցուցակում Ադրբեջանն անվանվել է իսրայելցիների կյանքի համար «մշտական պոտենցիալ սպառնալիքով» երկիր: Ցուցակի մեջ ներառվել են նաեւ Թուրքիան, Քենիան եւ Նիգերիան: Ցուցակի` «շատ բարձր սպառնալիքներով» երկրների շարքին դասվել են Իրանը եւ Չեչնիան: Նախազգուշությունները վերաբերում են 27 երկրների, 8 սահմանամերձ տարածաշրջանների, ինչպես նաեւ 6 երկրների, որոնք իսրայելցիներին արգելվում է այցելել օրենքով:
Ընդհանուր առմամբ` իսրայելցիներին խորհուրդ չի տրվում կամ արգելվում է այցելել աշխարհի 193 երկրներից 41-ը: