Եվրակոմիսարը պատերազմ Է հայտարարել տնտեսական միգրանտներին
International newsԵվրամիության միգրացիայի հարցերի կոմիսարը խոստացել Է պատերազմ սկսել մաքսանենգների դեմ, որոնք մարդկանց անօրինականորեն տեղափոխում են Եվրոպա:
Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել Է, որ միգրանտներին, որոնք Եվրամիություն են ժամանում միայն տնտեսական պատճառներով, ուղարկելու են տուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, տասնյակ հազարավոր գաղթականներ, որոնք փախել են հայրենիքում ընթացող ռազմական գործողությունների պատճառով, իրավունք ունեն մնալ Եվրոպայում, իսկ շատ երկրներ կարող են ավելին անել նրանց օգնելու համար:
Եվրակոմիսարն ընդունել Է, որ միգրացիայի հետ կապված խնդիրները Եվրոպայի վրա կազդեն դեռ երկար տարիներ:
Եվրամիության սահմանների մոտ կուտակված միգրանտների թիվը հուլիսին հասել Է ռեկորդային 107,5 հազարի: Սա ամենաբարձր ցուցանիշն Է 2008 թվականից ի վեր, երբ սկսեցին գաղթականների հաշվառում անցկացնել: